Ես քեզ սպասում եմ…


Ես քեզ սպասում եմ… գիտեմ չես գալու՝ էլ չես կարող գալ, բայց ինչու՞ է ինձ թվում, թե դու գալու ես: Ես սպասում եմ քեզ. Continue reading

Հանգստանում եմ


Ուզում եմ այսօր մի պահ մոռանալ
Հոգսը, խորհուրդը, գործը աշխարհի.

Ուզում եմ այսօր մի պահ հեռանալ
Խոր սահանքներից այս ահեղ դարի: Continue reading

ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ


Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
մոմի լույսով` խավարի մեջ համատարած,
կհալածես դու տեսիլքներ արևավառ,
կխարխափես և խավարին չես հավատա… Continue reading

Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար…


Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար,
Զգալ, որ դու կաս և լինել հեռու.
Երկրպագել քեզ առանց սիրվելու,
Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար…

Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ
Հոգին կարող է թռիչքով չափել.
Անանց կարոտում անվերջ տառապել
Եվ լինել քեզնից բաժանված հավետ…

Ու գերեզմանում սև հողերի տակ
Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել,
Զգալ, որ անցար, և քեզ չկանչել,
Ու չխռովել բերկրանքդ հստակ…


Քո անունը


Ես ատում եմ քո անունը,
Ինչպես որ դու քեզ փայփայած
Իմ ձեռքերն ես ատում գուցե։

Ես ատում եմ քո անունը,
Որ խրվել է իմ լեզվի մեջ
Փշատենու փշի նման։

Եվ դու ինչո՞ւ ինձ չես հարցնում,
Թե քո անունն ի՛նչ գույն ունի։
Ես ատում եմ եւ այդ գույնը։
. . . . . . . . .
Եթե աղջիկ ես ունենամ՝
Նա կկոչվի քո՛ անունով։

Ես ատում եմ քո անունը…

Առաջին սերս


Առաջին սերս ձնծաղիկի պես
Ձնհալի միջից մի անգամ ժպտաց,
Ինձ ոտից գլուխ մի անգամ չափեց
Եվ իսկույն փակեց աչիկները թաց։

Երկրորդը խոնարհ մանուշակ էր մի.
Կանաչ թփի մեջ թաքուն ծիծաղեց,
Առավ համբույը ոսկեղեն շողի
Եվ ամոթանքից գլուխը կախեց։

Երրորդը վարդ էր մի բոսորաթերթ,
Ծանոթ էր արդեն արևի ուժին,
Ինձ գերեց, տարավ, խաղաց սրտիս հետ,
Փշերն ինձ տվեց, բուրմունքն ուրիշին։


Օ, թե իրավ են փոխում սրտերը


Օ՜, թե իրավ են փոխում սրտերը,
Թող իմն էլ փոխեն՝ անսեր մի սրտով,
Որ այս սրտիս հետ կորչի իմ սերը,
Գեթ մոռանամ քեզ , ապրեմ անվրդով:
Կամ ծիածանվի քնարս այնպես,
Որ տակից անցնես ու դառնաս տղա,
Որ անհետ չքվի սերս աղեկեզ,
Քեզ հիշելիս էլ՝ սիրտս չդողա…