Անծանոթուհուն


Ես մտածում եմ.
Կանցնի մի շաբաթ,
Ու ես վերստին կտեսնեմ նրան,
Ում հանդիպեցի առաջին անգամ,
ԵՎ մի – երկու բառ փոխանակեցինք`
Չծանոթացած: Կտեսնեմ նրան
Ու կասեմ <<դու>>-ով.
-Թույլ տուր տամ մի հարց,
Բայց շատ եմ խնդրում,
Որ դա չհաշվես բնավ հաճո խոսք:
Անցել է ահա ուղիղ մի շաբաթ,
Եվ ողջ մի ծաբաթ ժպտացել ես ինձ,
Անվերջ – անդադար ժպտացել:
Ինչու՞:
Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ,
Ինչ էլ ինձ ասես`
Ես գոհ կմնամ,
Իսկ եթե շիկնես`
Առավե°լ ևս:
Իսկ եթե շիկնես`
Կշարունակեմ.
-Երկու փոսիկիդ,
Որ կա երեսիդ,
Ամբողջ մի շաբաթ լեցուն է եղել
Հմայքի ծովով:
Ես նո°ր հասկացա,
Թե ոնց է լինում,
Որ հողագնդի կլոր կողերից
Ծովերը երբեք չեն թափվում ներքև,
Ու չեն դատարկվում այն փոսիկները,
Որ մենք կոչում ենք ծովերի հատակ…
Եվ ի պատասխան ի°նչ էլ իմանամ,
Ինչ էլ որ ասես
Ես գոհ կմնամ:
Միայն… միայն թե դու չնկատես,
Որ հանկարծ ես քեզ`
Անծանոթուհուդ,
Դիմել եմ <<դու>>-ով:
Թե չնկատես`
Ես այնժամ կասեմ.
-Դե , անունդ ասա…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s