Ասում են թե մի բան կա լոկ


Ասում են թե մի բան կա լոկ,
Որ առանձնապես ու մեն մենակ են սովորում`
Գիտությունը տառապանքի…

Լավագուին ժպիտ ասվածը, անշուշտ
Փակ աչքերովն է.
Լավագույն երգը
Բաց պատուհանից հեռվից լսածն է.
Լավագույմ խոսքը
Լրության խորքում լռին ասածն է.
Լավագույն դերը
Վատ խաղացածը.
Լավագույն սերը
Կիսատ թոխածը…

Ավելի շուտ է ապագան գալիս,
Քան թե չուզելով մեկնում ե ներկան…

Մենք հանդիպեցինք…
Եվ ինչ կատարվեց, արդյոք հասկացա՞ր
Հարազատության այն զգացումին,
Որ կյանքն եր ջոկ-ջոկ երկուսիս տվել,
Որից ստացվեց մի… սեր անվախճան,
Քնքշանք խարնվեց կրկնակի չապով…
Մենք հանդիպեցինք…
Եվ հանդիպեցինք
Շատ սովորական- հասարակ ձևով,
Որ հրաշքները իրենք էլ դառնան
Շատ սովորական-հասարակ բաներ…

Դու մի հարցրու.“ Սիրում ե՞ս ինձ”
Ինչպես կույրը իր ձերնափայտն է միշտ հիշում,
Դու էլ հիշիր,
Որ երբ իզուր հարց չեն տալիս
Սուտ պատասխան չեն ստանում…

Ասում են, իբր, կապույտի վրա
Ճանճեր չեն նստում.
Լսում ե՞ս Մարիամ
Ինձ ներս ու դրսից կապույտ հագցրու…

Բարի լույս, իմ նոր և իմ առասպել,
Ինչպե՞ս քնեցիր?,
Ի՞նչ երազ տեսար,
Ի՞նչ գեշ երազից արթնացար վախով
Եվ երազիդ մեջ
Դու պատահաբար չտեսա՞ր նրան
Ով ինքդ գիտես քեզ գիտի այնպես,
Ինչպես հիվանդը իր հիվանդությունը…

Մի ժանիքավոր թախիծ էլ հիմա
Մխրջվել է իմ մեջ,ինչպես անձավում,
Եվ հոշոտում է իմ էությունը:

Միշտ էլ սիրածին պատահաբար են պատահում կյանքում
Եվ հրաջեշտ են տալիս սիրածին անհրաժեշտաբար…

ՈՒ ես լույսն եմ վառում իմ սենյակի,
Միացնում եմ նաև երգասփյուռն էլ իսկույն,
Որ… տառերը սերտեմ մի նոր սիրո,
Օտար-օտար-օտար-օտար սիրո…

Չի հոգնում նա,
Ով գնում է շատ հերաովր հանդիպումի,
Իսկ դու…իսկ դու շատ ես մոտիկ,
Իսկ ես… իսկ ես շատ եմ հոգնած…

Այսպես չեն սիրում ,
Այսպես… մեռնում են մի դանդաղությամբ,
Որով փտում են հին նավակները
Ծովախորշերում…

Դու տեսնում ե՞ս հիմա
Իմ սիրելի,
Թե մեզ ուր հասցրեց քո ուշացած սերը,
Քո ուշացած սերը,
Դու չուշացած իմ սեր…

Զուր մի արդարանա
Սիրո հարցում
Չի ճանաչում կյանքը արդարացում…

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s