ՄԻԳՈՒՑԵ ԵՍ ԽԵՆԹ ԵՄ


Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում
Մոլորված քայլում եմ ուղղանկյուն այս աշխարհում
Եվ հաշվում դատարկ բիբերը կուրացած ու պաղ երազների
Մայթերից պոկում խոսքերը ոտքի տակ ճզմված ժամանակի

Եվ նորից խաբված ամբոխը հովիվներ է նոր վիժում,
Եվ նորից կապույտ թռչունը բանտարկվեց իր վանդակում
Եվ նորից սեղմված բռունցքները ինչ-որ բան են պահանջում
Խլած նոր ազատությունը և կախված անկախությունը
Հեղափոխության գորշ երախում

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում
Անկարող ոռնում եմ լույսազուրկ իմ սենյակում
Կարկատում եմ շաբաթները թելերով մաշված իմ նյարդերի
Եվ մուրում եմ լուսաբացը տաք հացից էլ ավելի

Եվ չորս կողմը բողոքում են, ինչ-որ բան են անիծում
Գիտեն, ով է մեղավորը, հասկանում են և դատում
Երբ ամեն բուսած չիբանը կյանքն է մեր ճակատագրում
Զավակի պաղած աչքերը և կաթին կարոտ շուրթերը
Բզկտում են խիղճդ և այրում

Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում
Միգուցե ես խենթ եմ, կամ աշխարհն է ցնորվում
Ո՞վ է խենթ այս բեմադրիչը, մի՞թե մեկն է մեղավոր
Չեն զնգում կախված դույլերը, ի՞նչ ժամկոչն է մեղավոր
Չես ցանում գարնանն սերմերը, ի՞նչ պիտի քաղես աշնանն
Երբ չկա վարող գութանը, մի պատճառ՝ հանի եզանը,
Նրան էլ մորթի` հանգստանաս

Ինձ ասում են` խենթ ես, կամ աշխարհն է ցնորվում
Ինձ ասում են` խենթ ես, կամ աշխարհն է ցնորվում

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s