Օրեր


Կավի նման, ափերի մեջ,
Ինձ ճմռում է բեմը այս հսկա:
Ձայնը կախվեց առաստաղից,
Արձագանքի համար, այլևս, սիրտ չկա:

Եվ վարագույրը ապակյա դանդաղ իջավ,
Սեղմվեց բեմի եզրին,
Եվ երգը` գոլորշու նման,
Հպվեց նրան, դարձավ կաթիլ:

Օրերը լուռ, օրերը ցուրտ,
Օրերը լերկ, օրերը անիմաստ,
Օրերը նեղ, օրերը խենթ,
Օրեր անշարժ, կամ էլ վազքից հոգնած:

Օրեր հարբած, օրեր տարված,
Օրեր կարոտ, օրեր օտարացած,
Օրեր լարված աղեղի պես,
Օրեր աղոթք, կամ անեծքի տրված:

Հազար-հազար դեմքերի մեջ
Տեսնում եմ քո աչքերը ես միայն:
Ինչո՞ւ է բեմը լուսավոր,
Իսկ դահլիճի շարքերը աննշմար:

Մի տող, մի տուն, մի երգ` ոչինչ
Սիրո մասին երբեք ես չեմ գրել,
Որովետև, խենթի նման
Իրականում եմ միշտ սիրել:

Իբրև երազ, իբրև կարոտ,
Իբրև հրաշք կապույտ երկինք,
Դու մարդկային ոգու տաղանդ,
Դու չես ժպտում ամեն մեկին:

Հազար երգերի մեջ տանջված,
Գրքերի մեջ ճզմվաց թիթեռ,
Երեք տառից է բաղկացած
Հրաշքը, որը կոչվում է սեր:

Նա է` որ չի ներում կեղծիք,
Չի ենթարկվում ժամանակին
Եվ շուրթերի վրա դողում
Աղոթքի պես աստվածային:

Լույսն է սիրո քեզ ուղեկցում,
Ամեն վարկյան ռազմի դաշտում,
Սերն է` որ մեզ գուցե փրկի,
Կամ էլ կորցնի անապատում:

Սերն է` միակ տերն ու արքան,
Մնացածը` ունայնություն:
Նա է իմաստը այս կյանքի,
Որ մեկ անգամ է շնորհվում:

Օրերը նենգ, օրերը բութ,
Օրերը ստոր և անիծված,
Եվ սառուցե այս ամրոցում,
Նրա կրակը չի մարած:

Օրեր կորուստ, օրեր նվեր,
Օրեր աղոթք, օրեր առանձ «Հայր մեր»,
Օրեր հրաշք, օրեր պարապ,
Օրեր երկար-երկար սատկած ձմեռ:

Օրեր նոր երգ, օրեր ոչինչ,
Օրեր ընկեր, օրեր նոր թշնամի,
Օրեր կնունք, օրեր ծնունդ,
Ի՞նչպես ջնջեմ օրերը կորուստի:

Կավի նման, ափերի մեջ,
Ինձ ճմռում է բեմը այս հսկա:
Ձայնը կախվեց առաստաղից,
Արձագանքի համար, այլևս, սիրտ չկա:

Օրերը նենգ, օրերը ստոր,
Օրեր վերելք, օրեր դավաճանած,
Օրեր հազար տագնապների,
Սակայն երբեք-երբեք ծնկի չեկած:

2 responses to “Օրեր

  1. Վարդան, շնորհակալություն այս հիանալի ԵՐԳԻ համար…

    Առանձնապես սիրում եմ այս հատվածը

    Մի տող, մի տուն, մի երգ` ոչինչ
    Սիրո մասին երբեք ես չեմ գրել,
    Որովետև, խենթի նման
    Իրականում եմ միշտ սիրել:

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s