Որովհետև սիրել եմ ես



Երբ որ մաղում եմ մեկ առ մեկ բոլոր անցած իմ տարիները,
Թափվում են ցած, ավազի պես, օրերի շարքը անտարբեր
Եվ վերանում են մոռացված կյանքը կերտող դատարկ բաները,
Ցանցի վրա միայն մնաց տեսիլքը քո բյուրեղացած:

Դա էլ կանցնի գուցե մի օր և կփակվեն ցավոտ վերքերը,
Եվ կփրկվեն տունկերը մեր համատարած այս ցամաքից,
Եվ նվիրված պատրանքներից, նա էր միակ օրհնված արժեքը,
Որ կպահեմ մինչև ճամփիս վերջ, որովհետև սիրել եմ ես:

Ես ձանձրացա իմ երգերից, կորցրեց կիթառս իր իմաստը,
Չնվաղեց երբեք հոգիս, չկարգվեցի ես ծաղրածու,
Ծուռ ու շիտակ կյանքիս ճամփին, չճարպոտեց երբեք իմ սիրտը,
Եվ կատարվեց կյանքս կարծես, որովհետև սիրել եմ ես:

Մոլորվեցին ձայները մեր և խզվեցին ձայնալարերը,
Եվ կորցվեցին աղմուկներում, վերջին ճիչերը խլացած,
Մեկ մեկ միայն անսպասելի քեզ կգտնեն կորցված երգերը,
Միայն մի փոքր ավելի բյուրեղացած և ապրված:

Թեկուզ ոռնաս տանջող ցավից, թեկուզ ծալվի սովից մարմինդ,
Չեն վաճառվի աճուրդներում քեզ արժեքները ժառանգված,
Եվ խոզերի առջև ստիպված դու չես սփռի մարքարիտները,
Եվ կյանքը չի դառնա տհաս, իմ բարեկամ քանի դու կաս:

One response to “Որովհետև սիրել եմ ես

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s