ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ


Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
մոմի լույսով` խավարի մեջ համատարած,
կհալածես դու տեսիլքներ արևավառ,
կխարխափես և խավարին չես հավատա…

Արցունքներիդ մի գամածին խորին տմույն
գիտես նայել արշալույսի ճաճանչներին
սգի քողի տակ հուսալից դու սիրահար`
կտառապես և վշտերիդ չես հավատա…

Վզիդ շղթա և թևերիդ ծանր կապանք`
դու կփորձես արծիվներին վայել ճախրանք,
և այս կյանքի մեծ բանտի մեջ բազմակամար,
դու կխեղդվես` շղթաներիդ չես հավատա…

Փուշ ու տատասկ քեզ կարյունեն ճամփիդ վրա,
բայց խոցոտված քո մատներով արյունլվա,
դու կորոնես ծաղիկների հոգին պայծառ,
ցավից կոռնաս և ցավերիդ չես հավատա…

Տարօրինակ, տարօրինակ մարդ արարած,
քո ձեռքերով հողին կտաս կյանքեր ծաղկած,
կզգաս դեմքիդ մահվան քամին և հողմավար,
կընկնես անշունչ, սակայն մահվան չես հավատա…

One response to “ՏԱՐՕՐԻՆԱԿ ՄԱՐԴ ԱՐԱՐԱԾ

  1. Artur is new Gomidas Vartabed
    For the Armenian Race …
    He has Godly Voice
    Godly Music
    Godly Soul
    He pronounce the stanzas of poetry
    Written by by poet, Mushegh Ishkhan…
    With Godly Language…
    Armenian Langue created before BC
    Documented by Mesrop Mashdozh at the 3rd century…
    Sylva-MD-Poetry

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Փոխել )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Փոխել )

Connecting to %s