Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար…


Ապրելուց քաղցր է մեռնել քեզ համար, Զգալ, որ դու կաս և լինել հեռու. Երկրպագել քեզ առանց սիրվելու, Երազել միշտ քեզ — լինել քեզ օտար… Ստվերըդ փնտրել ամեն տեղ, ուր խենթ Հոգին կարող է թռիչքով չափել. Անանց կարոտում անվերջ տառապել Եվ լինել քեզնից բաժանված հավետ… Ու գերեզմանում սև հողերի տակ Եվ ոչ մի հուշով սիրտդ չտանջել, Զգալ, որ անցար, և քեզ չկանչել, Ու չխռովել բերկրանքդ հստակ…